Իրանը թույլ չի տա փոփոխել տարածաշրջանի հարևանների սահմանները․ ԻՀՊԿ

60

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Կումարս Հեյդարին ասել է, որ Կովկասում կան մի քանի չափազանց զգայուն հարցեր։ 

Ըստ նրա՝ հարցերից մեկը սիոնիստական ​​ռեժիմի տարրերի առկայությունն է երկրի սահմաններում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող հանդուրժել տարածաշրջանի երկրներում մանկասպան սիոնիստական ​​ռեժիմի տեսանելի և թաքնված տարրերի առկայությունը և դրա հարցերը կլուծի»,- ասել է Հեյդարին։

Մեկ այլ խնդիր է Սիրիայից ահաբեկիչների առկայությունը, որոնք «հրավիրել» էին տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ժամանակ՝ հակամարտող կողմերից մեկի կողմից։ Իրանը չունի արժանահավատ ապացույց, որ ահաբեկչական այս տարրերը լքել են տարածաշրջանը:

Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական ​​սահմանների անօրինական փոփոխությունների անթույլատրելիությունն է։ Նրա խոսքով՝ Իրանը հարգում է հարեւան պետությունների սահմանները եւ թույլ չի տա դրանք փոփոխել։