Իրանը թույլ չի տա` Հայաստանի ու Իրանի սահմանային հատվածի օկուպացիայի դավադրության իրականացումը. ԻՀՊԿ

98

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ չի սահմանափակվի միայն նախազգուշացումներով. Իրանը թույլ չի տա Հայաստանի ու Իրանի սահամանգծի օկուպացիան:  Այս մասին հաղորդում են իրանական աղբյուրները:

«Ադրբեջանը պետք է իմանա, որ եթե իրանական պետական գործիչները սահմանափակվել են միայն խորհուրդներով` ընդդեմ սահմաններին որոշ տեղակայումներին, ապա դա չի նշանակում, որ չեն կարող նաեւ ուժ կիրառել` հնարավոր սպառնալիքի դեմ պայքարելու համար:
Իրանը թույլ չի տա` Հայաստանի ու Իրանի սահմանային հատվածի օկուպացիայի դավադրության իրականացումը ու երկու երկրների միջեւ հաղորդակցության շրջափակումը», – ըստ իրանական աղբյուրների հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: