Իրանը Թուրքիայի հետ սահմանին զորավարժություն կանցկացնի

69
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ զորավարժություններ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է Mehr-ը։
Հյուսիսարևմտյան տարածաշրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Պասվեհ և Պիրանշահր շրջաններում։
Զորավարժությունները արվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով: