Իրանը հատուկ ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Նախիջևանի ու Արցախի հետ սահմանին

16

Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում  Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Այս մասին հայտնում է իրանական Azariha տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով հեղափոխության կորպուսի ներկայացուցչին։

Զինված ուժերի կուտակումը երկրի հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով միտված է օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

«Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։