Իրանը սեփական արտադրության արբանյակներ է գործարկել

60

Իրանի իշխանություններն աշխատում են հայրենական արտադրության մի քանի արբանյակների վրա, որոնցից հինգը նախատեսվում է գործարկել մոտ ժամանակներս: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է IRNA գործակալությունը։

Նախեւառաջ խոսքը Երկիր մոլորակի ցածր մերձերկրային ուղեծիր արբանյակների արձակման մասին է՝ 160-ից մինչեւ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում «Նահիդ-1», “«Նահիդ-2», «Սիմորգ», «Տոլո», «Զուլջենահ», «Փարս-1» եւ «Զաֆար-2» արբանյակների վրա:

Բացի այդ, մշակվում են սարքավորումներ, որոնք պլանավորվում է դուրս բերել երկրի Արեգակնային-սինխրոն ուղեծիր (մոտ 800 կմ): Նաեւ Իրանի իշխանությունների առաջիկա ծրագրերում մտնում է արբանյակի արձակումը 36 հազար կիլոմետր բարձրության վրա, այսինքն՝ գեոսինխրոն ուղեծիր:

Մի շարք արբանյակների արձակումը հնարավոր է մինչեւ Հասան Ռոուհանիի նախագահական լիազորությունների ավարտը, որոնք լրանում են 2021 թվականի օգոստոսի վերջին: