Իրանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Զարիֆ

22
Ջավադ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը տարածաշրջանային այցից հետո իր թվիթերյան էջում հետևյալ գրառումն է արել` ընդգծելով, որ սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը.

«Ակտիվ բանակցություններ են Ադրբեջանի ու Հայաստանի միջև` երկկողմ հարաբերությունների ու վերջին լարվածության հետ կապված:

Իրանը միշտ ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը:

Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը` հասնել մեծ երկկողմ համաձայնության:

Տարածաշրջանային համագործակցության համար բազմաթիվ հնարավորություններ կան»։