Իրանն ուշադիր հետեւում է իր սահմանների մոտ ընթացող ռազմական գործողություններին

13
Թեհրան

Իրանի ռազմական ուժերն ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացմանը երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է Իրանի հյուսիս-արեւմուտքում հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Աբաս Ազիմին, հայտնում է Tasnim-ը:

«Բանակը, ԻՀՊԿ-ն եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ծառայությունը պատրաստ են վճռական պատասխան տալ երկրի սահմաններին սպառնացող ամենաչնչին սպառնալիքին»,- ասել է նա: