Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հանուն տարածաշրջանային կայունության

34
Սաիդ Խատիբզադե

Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային բախումների շարունակման կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ընդգծել է երկու կողմերի միջև զսպվածությունը պահեպանելու և երկու երկրների միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սաիդ Խաթիբզադեն, ցավ հայտնելով երկու երկրներից զոհերի և վիրավորումների մասին, շեշտեց, որ երկու երկրները պետք է խուսափեն լարվածությունից ու հակամարտություններից և կողմերը պետք է հարգեն միջազգայնորեն ճանաչված սահմանները և հնարավորինս շուտ փորձել կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Նա  նաև հայտարարեց տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում՝ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցելու պատրաստակամության մասին: