Իրանը պատրաստ է աջակցելու խաղաղության և կայունության հաստատման գործընթացին

15
Մահմուդ Վաեզի

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին և գնահատել Ռուսաստանի դերակատարությունը:

«Մեր տարածաշրջանն ունի անհրաժեշտ հնարավորությունները խնդիրների կարգավորման և անվտանգության ու խաղաղության ապահովման համար: Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները անկախ տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նախանշան են: Իրանը պատրաստ է աջակցելու խաղաղության և կայունության հաստատման գործընթացին՝ միջազգային իրավունքի համաձայն»,- «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Վաեզին: