Իրանը պատրաստ է Ադրբեջանին օգնել «Ղարաբաղի վերականգնման» հարցում․ Զարիֆ

40
Յավադ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Զարիֆը Ալիևին շնորհակալություն է հայտնել, որ վերջինս փորձում է պատմական դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերություններում։

ԱԳ նախարարը շեշտել է, որ Իրանը պատրաստ է  Արցախի բռնազավթված տարածքների «վերականգնման և վերակառուցման հարցում» ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել։