Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով

9
Սաիդ Խատիբզադե

Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Ինչպես հայտնում է Sputnik-ը, պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել բռնությունից: Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը»,- հաղորդում են Իրանի ԱԳՆ-ից: