Իրանը լրջորեն մտահոգված է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայությունից

0
Սաիդ Խատիբզադե

Իրանը լրջորեն մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների առկայության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Բացի Իրանի արտաքին գործերի նախարարից՝ հատուկ բանագնաց Աբբաս Արաքչին իր տարածաշրջանային շրջագայության ժամանակ նախազգուշացրել է կողմերին Իրանի սահմաններում ահաբեկիչների առկայության մասին։ Կողմերը, թեև, հերքում են այդ փաստը, բայց մենք դեռ անհանգստացած ենք», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։