Իրանը մտադիր է Արցախի բռնազավթված տարածքների հարևանության շինանյութերի շուկա ստեղծել

65

Իրանը մտադիր է Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքների հարևանությամբ շինանյութերի մեծ շուկա ստեղծել։ Այս մասին հայտնել է Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավարի տնտեսական հարցերով տեղակալ Ալի Ջահանղարին։

Նա նշել է, որ Արևելյան Ատրպատական նահանգն ունի բավարար պոտենցիալ արդյունաբերական սեկտորում և շինանյութերի արտադրության ոլորտում, որպեսզի մասնակցի Արցախի ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքների վերականգնողական աշխատանքներին։ Նա նաև նկատել է, որ իրանական ընկերությունները հետաքրքրված են այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներում մասնակցություն ունենալու հեռանկարով։