Իրանը միջուկային գործունեությունը կակտիվացնի․ խորհրդարանը հաստատեց

14
Իրան

Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի միջուկային գործունեությունն ակտիվացնելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով իրանական Fars գործակալությանը:

Իսլամական Հանրապետության օրենսդիր մարմնի նիստի ժամանակ նախագծի օգտին կողմ է քվեարկել 251 պատգամավոր: Օրինագիծը շտապ քննարկման է դրվել իրանցի ֆիզիկոսի սպանությունից հետո: