Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նախագիծ է մշակել. Ջավադ Զարիֆ

10
Ջավադ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ Այս մասին հայտնում է  IRNA գործակալությունը:

Նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել:

«Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»,- ասել է նա։