Կիրակի օրվանից Իրանը կկարողանա զենք վաճառել նրան, ում ցանկանում է

10
Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ժամանակ շնորհավորել է իրանցիներին զենքի գնել-վաճառելու՝ տասը տարվա պատժամիջոցների ավարտի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Իրանի պետական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Ըստ Ռոհանիի՝ այս արդյունքը գրացվել է ԱՄՆ-ի դեմ 4 տարվա պայքարի ընթացքում, և զենքի էմբարգոն չեղարկելը նաև իրանցի դիվանագետների ջանքերի արդյունքն է:

«Կիրակի օրվանից Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել նրան, ում ցանկանում է», – հայտարարել է Իրանի նախագահը։