Իրանը հույս ունի, որ ահաբեկիչները հեռացել են Լեռնային Ղարաբաղից

25
Սաիդ Խատիբզադե
Իրանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված գրոհայինները լքել են տարածաշրջանը:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն խոսել է ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է IRNA-ն:

«Հուսով եմ, որ արմատականները հեռացել են Ղարաբաղից, քանի որ մեզ ասել են այդ մասին», – նշել է Խաթիբզադեն:

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին: