Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը:
Մոհամմադ Հասան Զիբախշը հինգշաբթի օրը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հայկական ավիաընկերություններցի մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով, վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում»:
Նա հավելել է. «Հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո, ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը»:
Իրանի քաղաքավիացիայի վարչության խոսնակը նշել է. «Իինքնաթիռում ուղևորներ չեն եղել»:
Վերջերս որոշ հայկական լրատվամիջոցներ տարածել էին լուրեր, թե Իրանի օդային տարածքում անհետացել է հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը: