Իրանը Հայաստանը կներգրավի Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհային և Պարսից Ծոց-Սև Ծով նախագծերի մեջ

522
Իրանը Հայաստանն ընդգրկում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհային նախագծի և Պարսից Ծոց-Սև Ծով նախագծի մեջ: Այս հարցի վերաբերյալ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին այցելել է Հայաստան:
Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Մոհամադ Իսլամին Երևանում հայտարարեց Իրանի և Հայաստանի միջև բանակցությունների մասին՝ Պարսից Ծոց – Սև ծով տրանզիտ ճանապարհի և Թավրիզ – Ջուլֆա և Երևան-Թբիլիսի երկաթուղային միջանցքների գործարկման համար, և ասաց. «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը և տարանցման գործընթացը առաջիկայում մեծ զարգացում կապրի»։
Մոհամմադ Էսլամին, ով Հայաստան է այցելել Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագծում Հայաստանի ներգրավման նպատակով, նշել է, որ բանակցությունները Հայաստանի պաշտոնատար անձանց հետ տեղի են ունենում հինգ առանցքային հարցերի շուրջ: Նախարար Էսլամին մանրամասների մասին ասել է հետևյալը.
«Առաջին հարցը Պարսից Ծոց–Սև Ծով միջանցքի գործարկում է, որը մեր համար կարևոր օրակարգ է: Եվ այդ ճանապարհի գործարկումը պահանջում է իրենից բխող ենթակառույցների ու ճանապարհների ստեղծում կամ զարգացում, պոտենցիալի զարգացում»:
️Նա նաև ասել է.
Երկրորդ առանցքային հարցը, որին պետք է հետևեն, Թավրիզ-Ջուլֆա և Երևան-Թբիլիսի երկաթուղիների հարցն է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի հետ բանակցությունների և այլ բազմակողմ բանակցությունների արդյունքում: Նպատակադրվել ենք ակտիվացնել այդ երկաթգիծը և այն գործարկել Հյուսիս-Հարավ ճանապարհի երկաթուղային մաս որպես»:
Երրորդ առանցքային հարցի վերաբերյալ Էսլամին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև համատեղ նախագծերի գործարկման և արդիականացման գործում՝ իրանական ընկերությունների համար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ քննարկումներ է ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ, և ավելացրել է. «Բանակցությունների համաձայն, որոշվեց հայկական այդ նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Իրանին: Բացի այդ, մենք կարող ենք առաջարկներ ներկայացնել իրանական կոնսորցիումի և իրանական ընկերությունների մի քանի խմբերի կողմից, որոնք պատրաստ են մասնակցելու հայկական ծրագրերին և ներդրումներ անելու հայկական նախագծերի մեջ: Իրանը կքննարկի այդ նախագծերի իրականացման և ֆինանսավորման փաթեթները, նաև՝ կգնահատի Հայաստանի առաջարկները և որոշումներ կկայացնելու այդ նախագծերը սկսելու վերաբերյալ»:
Հայ -իրանական բանակցությունների չորրորդ առանցքային հարց որպես՝ նախարար Էսլամին նշեց տարանցման և լոգիստիկայի զարգացման մեջ ներդրումների հարցը և ասաց. «Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք պետք է ձևավորվեն առևտրի և տարանցման գործընթացում, ապա դրանք պետք է նպաստեն ու աջակցեն առևտրին, որպեսզի այդ տարանցիկ ճանապարհը ավելի գրավիչ դառնա գործարարների և տրանսպորտային ընկերությունների համար »:
Նախարար Էսլամին որպես բանակցությունների վերջին առանցքային հարց նշեց մաքսային և այլ վճարումների հարցը և ասաց. «Մաքսային և այլ վճարումները պետք է սահմանվեն այնպես, որ իրանական ընկերությունների համար գրավիչ դառնա ընտրել Հայաստանի տարանցիկ ճանապարհը»:
Այդ կապակցությամբ որոշվեց, որ Հայաստանում ընդունվի համապատասխան օրենք, որի գործարկումը կգրավի իրանական ընկերություններին՝ նվազագույն ծախսերով ընտրելու Հայաստանի ուղին: