Իրանը ԼՂ հակամարտող կողմերին զգուշացնում է

6

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության շտաբի փոխհրամանատար Ամիր Ջադեր Ռահիմզադեն սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել չմտնել Իրանի օգային տարածք, գրում է իրանական IRIB պարբերականը։

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խորհուրդ ենք տալիս զգոնություն ցուցաբերել և ոչ մի պարագայում չմտնել Իրանի օդային տարածք։ Մենք շուրջօրյա հետևում ենք մեր օդային տարածքի անվտանգությանը և վճռականորեն դիմակայելու ենք ցանկացած ագրեսորի, պատասխանելու ենք ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է նա Փարսաբադի Ասլանդուզ սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ։