Իրանի ԱԳՆ-ն՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

17
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ իրանական կողմը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած լարվածությամբ, կոչ է անում կողմերին լինել զուսպ, անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել երկխոսություն։

Իրանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։