Իրանը և Թուրքիա կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանային հարցերի ու խնդիրների լուծման հարցում. Ռոհանի

33

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոուհանին կարևորել է Թեհրանի և Անկարայի կողմից տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ որդեգրած պատասխանատու և համագործակցային դիրքորոշումը ՝ ասելով, որ մահմեդական աշխարհի երկու գերտերությունները մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, գրում է Tasnim News-ը:

«Իրանը և Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ու իսլամական աշխարհում երկու գերտերություններ, կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանային հարցերի ու խնդիրների լուծման հարցում»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին  Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ընդգծելով ապագայում իրենց համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը և երկկողմ կապերի զարգացումն ու խորացումը՝ Ռոուհանին ասել է. «Իրանը և Թուրքիան պատասխանատու և համագործակցային մոտեցում ունեն տարբեր գլոբալ և տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհին վերաբերող հարցերում, ինչը օգնում է երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել տարածաշրջանի խնդիրները»:

«Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ», – իր հերթին ավելացրել է Էրդողանը։