Իրանը երբեք չի հանդուրժի ահաբեկիրների ներկայությունն իր սահմաններին. Իրանցի պատգամավոր

6
Վարձկան

Սահմանային անվտանգության հարցն Իրանի համար «կարմիր գիծ» է համարվում,-Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է պատգամավոր Զաբիօլլահ Ազամի Սարդուին։

Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղակայված ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերին, մասնավորապես նշել է. «Իրանը երբեք, ոչ մի պարագայում չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմաններին։ Ահաբեկիչների տեղակայումը Կովկասում չի բխում ոչ մի երկրի շահերից»։