Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

6
թուրքական ավիաուղիներ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կիրակի հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր ներքին ավիաընկերությունների եւ Turkish Airlines-ի թռիչքները Իրանից Թուրքիա՝ մինչեւ նոր ծանուցում։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ավիահաղորդակցությունը մի քանի օր է, ինչ վերսկսվել էր, եւ հիմա վերստին դադարեցվում է։ Իրանը նման որոշում կայացրել է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում։ Ներկայումս երկուստեք միայն իրենց քաղաքացիներին հայրենիք փոխադրման թռիչքներ է հնարավոր իրականացնել։