Իրանը ԼՂ հակամարտության դադարեցման ծրագիր է մշակել

9
Սաիդ Խաթիբզադե

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը ԼՂ հակամարտության դադարեցման ծրագիր է մշակել:

«Հակամարտության հենց սկզբից Իրանը կողմերին ասել է, որ բազմամյա վեճը ռազմական ճանապարհով չպետք է լուծվի։ Մենք ընդգծում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է շտապ դադարեցվի՝ քաղաքական երկխոսություն սկսելու համար։ Իրանն այդ ուղղությամբ մանրամասն ծրագիր է պատրաստել և այն կներկայացնի ինչպես կողմերին, այնպես տարբեր խորհրդակցությունների միջոցով»,- հավելել է նա: