Իրանը չի ճանաչում այն միջանցքը, որը պետք է ծառայի Թուրքիային․ իրանցի պատգամավոր

13

Իրանի պատգամավորը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի միջամտությանը։

«Մենք չենք ճանաչում միջանցքը, որը պետք է ծառայի Թուրքիային»,- հայտարարել է նա։

Թուրքիան, միջամտելով երկու անկախ պետությունների գործերին, ամբողջ ժամանակահատվածում ճանապարհ էր հարթում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի համար դեպի Կասպից ծով։

Նա նշե է, որ Իրանի խորհրդարանը պետք է դեմ արտահայտվի տարածաշրջանում Թուրքիայի միջամտությանը և պաշտոնապես հայտարարի, որ Իրանը չի ճանաչում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը և միջանցքին, որը Թուրքիան ուզում է ստանալ։

«Իրանի ժողովուրդ, մենք երկրի հյուսիս-արևմուտքում խնդիրներ ունենք։ Եվ եթե ուշադրություն չդարձնենք, կարող են հանգեցնել աշխարհագրական աղետի»,- ասել է նա։