Իրանը չի բացառում Ռուսաստանի հետ ռազմական բլոկի ստեղծումը․ Իրանի ԳՇ պետ

81

«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմական բլոկ ստեղծել, սակայն ապագայում նման հավանականություն չի բացառվում:

«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը, և ապագայում մենք կարող ենք գալ դրան, բայց մինչ այժմ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նման աստիճանի», – ասել է Բաղերին:

Նա նաև ասել է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում են համաձայնագիր կնքել, որը նախատեսում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և ահաբեկչության դեմ պայքար: Նման պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ՝ 25 տարի ժամկետով, ասել է Բաղերին: