Իրանն Ադրբեջանին բողոքի նոտա է հղել։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մասնավորապես, իրանական կողմը հայտարարել է, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից Իրանի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչում։ Իրանը պահանջում է դադարեցնել այդ գործընթացը և փոխահատուցում վճարել։ Իրանը նաև զգուշացրել է, որ եթե շարունակվի ադրբեջանական ԶԼՄ-ների այս անբորայական կեցվածքը, դա կարող է երկու երկրների հարաբերությունների վրա բացասական ազդեցություն թողնել։