Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի առաքելության ղեկավարի տեղակալին

45
Իրան

Իրանի Young Journalists Club եւ Tasnim գործակալությունները հայտնել են լրտեսության կասկածանքով Հանրապետությունում օտարերկրյա դիվանագետների ձերբակալման մասին:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումը հայտնաբերել եւ ձերբակալել է օտարերկրյա պետությունների մի շարք դիվանագետների, որոնք խորհրդակցությունների փոխարեն զբաղվել են լրտեսությամբ», — գրում է Young Journalists Club-ը:

Ինչպես ճշտվում է, որոշ դիվանագետներ փորձել են հողի նմուշներ ստանալ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրթիռային զորավարժությունների վայրից:

Կասկածյալներին հետեւել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ, նրանց թվում էր «Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալը», ասված է նյութում: