Իրանում մեկնարկել են ՀՕՊ զորավարժություններ

17

Իրանի զինված ուժերում այսօր առավոտյան մեկնարկել են ամենամյա ՀՕՊ «Վելայաթի երկնքի պաշտպան» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Այս տարվա զորավարժությունների նպատակը իրանական ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության ապահովումն է՝ ռադիոէլեկտրոնային պայքարի, կապի եւ հետապնդման միջոցների փորձարկմամբ։ Կմշակվի նաեւ պասից պաշտպանության մեթոդները, նպատակ ունենալով բարձրացնել պոտենցիալ հակառակորդի հանդեպ զգոնության մակարդակը։