Իրանում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

21
Կորոնավիրուս
Կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն է սկսվել Թեհրան: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքում վիրուսի տարածմանը հակազդելու շտաբի ղեկավար Ալիրեզա Զալին։
«Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թեհրանում արդեն սկսվել է երրորդ ալիքը»,- ասել է Զալին։
Նա հավելել է, որ «երկրորդ և երրորդ ալիքի միջև ժամանակահատվածը շատ աննշան է եղել»:
 
«Մենք առողջապահության նախարարին նամակ ենք ուղարկել՝ Թեհրանում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու շտաբի անունից՝ խնդրելով վերադարձնել վիրուսի հետ կապված սահմանափակումները։ Դա հատկապես վերաբերում է աշխատանքի հեռահար ձևաչափին»,- հավելել է Զալին։