Իրանում բացահայտել են, թե ինչ կանի Թեհրանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի պայմաններում

119

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։

Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն։

Կից՝ գրաֆիկական պատկերը պարսկերենով։