Իրանում բացահայտել են Բաքվի սուտը՝ Ջաբրայիլը և Հադրութը վերցնելու մասին

145
Թեհրան

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Իրանի Արդեբիլ նահանգում ԱԹՍ էր վթարվել։ Սա հերթական ԱԹՍ-ն է, որ հայտնվում է իրանական տարածքում։ Այս մասին հայտնել էր իրանական Miranpress-ը։

Բացի այդ, գործակալությունը հետաքրքիր բացահայտում է արել՝ ցույց տալով Բաքվի սուտը․ «Երբ հնչում է օդային տագնապի ազդանշանը, որը նախազգուշացնում է, որ ադրբեջանական ինքնաթիռը հատել է Հայաստանի կողմից վերահսկվող օդային տարածքը, բնակիչներն ունեն մոտ երեք րոպե ապաստան գտնելու համար»,-գրում է պարբերականը։
Հետաքրքիր է, որ Բաքուն պնդում է, որ Ջաբրայիլը և Հադրութը վերցրել է։ Ուստի պատերազմը պետք է որ ընթանա Ասլանդուզին ոչ այնքան հեռու, բայց ոչ Պարսաբադում։ Ստացվում է, որ այս ԱԹՍ-ը կամ ներխուժել է Իրան դիվերսիայի համար, ակմ էլ հայերն այնքան են առաջ եկել, որ հասել են Պարսաբադ»։