Իրանում այսօր ցամաքային զորքերի զորավարժություններ կանցկացվեն

36

Իրանական Mehr News գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին իրանական բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին հայտարարել է, որ հունվարի 19-ին «Էգթեդար-99» զորավարժությունները կանցկացվեն Մակրանի ափին՝ օդային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատների և արագ արձագանքման կազմավորումների մասնակցությամբ:

Հեյդարին նշել է, որ առաջիկա վարժանքներն իրենց տեսակով եզակի են, քանի որ առաջին անգամ կանցկացվեն մարտական ու թիրախային կարգով։

«Ուժերը կներկայացնեն ներքին նորարարական տեխնոլոգիա, որը ծառայում է ցամաքային ուժերին»,- շեշտել է նա:

Հաղորդվում է, որ այս միջոցառումը հիմնականում ուղղված է ստորաբաժանումների մարտունակության գնահատմանը, մարտական ուժերի օպերատիվ արձագանքմանը: Առաջիկա զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ջոկատներ, որոնք ունակ են գործողություններ իրականացնել տարբեր աշխարհագրական տարածքներում, այդ թվում՝ ծովում, ցամաքում և լեռնային շրջաններում: