Ադրբեջանին սահմանակից Իրանի Արդաբիլ նահանգում ԱԹՍ է ընկել

0
Իրան

Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնել է Արդաբիլի նահանգապետի տեղակալը։

Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։

Նշենք, որ տարածքը սահմանակից է Ադրբեջանին։