Իրանում 66 ակտիվիստ է ձերբակալվել հակահայկական ցույցեր կազմակերպելու համար

25

Պանթուրքիստական Gunaz հեռուստաալիքը հաղորդում է, որ հուլիսի 16-ից հոկտեմբերի 18-ը շուրջ 66 ակտիվիստ է ձերբակալվել Իրանում Ադրբեջանին և Թուրքիային աջակցող ցույցերի ժամանակ։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից սկսած պանթուրքիստները Իրանից պահանջում էին փակել Հայաստանի հետ սահմանը։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոնց ընթացքում հանդես են եկել ազգայնական կոչերում, այդ թվում՝ հակաիրանական։

Բայց Իրանի ղեկավարությունը կոշտ է արձագանքում իր տարածքում ի հայտ եկած ցանկացած նմանատիպ երևույթի։ Ցույցերը ցրվում են, իսկ ցուցարարները՝ ձերբակալվում։