Իրանը ողջունում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը․ Ջավադ Զարիֆ

4
Ջավադ Զարիֆ

Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ որպես քայլ դեպի խաղաղություն»,- գրել է նախարարը:

Իրանն իր հարևաններին նաև կոչ է արել սկսել բովանդակային երկխոսություն՝ հիմնված միջազգային իրավունքը հարգելու վրա: Զարիֆը նաև նշել է, որ իրենք գնահատում են ռուս հարևանների կառուցողական ջանքերը: