Իրանն ուրախ է, որ ԼՂ տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ջավադ Զարիֆ

370

Ինչպես արդեն հայտնել էինք Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ժամանել է Ադրբեջան՝ Կովկասում իր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Բաքվի օդանավակայան ժամանելուն պես՝ բարձրաստիճան դիվանագետը ասել է, որ ուրախ է տեսնել, որ Ադրբեջանը «վերականգնում է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ»:

Զարիֆը նաև ասել է, որ Իրանը պատրաստ է օգնելու, որ Ադրբեջանում գտնվող մարդիկ «որքան հնարավոր է շուտ» վերադառնան իրենց տները Լեռնային Ղարաբաղի տարածքներում:

Հ․ Գ․ Նշենք, որ նախկինում Իրանը փորձում էր ԼՂ հարցում պահպանել չեզոքություն, բայց Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երկիրն ամբողջությամբ պրոադրբեջանական կողմից է հանդես գալիս։ Իհարկե, խնդիրները պետք է նաև վերջին մի քանի տարիների Հայաստանի վարած քաղաքականությամբ դիտարկել, որոնք ամեն կերպ ուղղված էին հայ-իրանական դարավոր բարեկամությունը ոչնչացնելուն։ Արդյունքն այսօր արդեն իսկ ակհայտ է։