Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված

15
Աբոլֆազ Շեկարչի

Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազ Շեկարչին:

Նա մատնանշել է հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով՝ չանցնել Իրանի կարմիր գծերը և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, այլապես՝ Իրանը չի հանդուրժի: