Իրանն ու Թուրքիան հույս ունեն, որ վերջնական տեսքի կբերեն «երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզը»

70

Իրանը և Թուրքիան կշարունակեն բարձր մակարդակի դիվանագիտական բանակցությունները՝ հարաբերությունները խթանելու համար «երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի» մշակման համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է Al Jazeera-ն։

«Մենք հուսով ենք վերջնական տեսքի բերել ճանապարհային քարտեզը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան ապագա այցի ժամանակ», – երկուշաբթի ասել է Ամիրաբդոլլահիանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ չհայտարարելով այցի կոնկրետ ամսաթիվ: