Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը

28

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, փոխանցում է Mehr-ը:

Կողմերը զրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Իրանցի դիվանագետի խոսքով՝ ինքը ջանք չի խնայի բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Մուսավին Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության զարգացումը որակել է տարածաշրջանում անվտանգության ապահովման կարեւոր գործոն:

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում ռազմական համագործակցության զարգացման շուրջ: