Իրանն արգելել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա. սահմանային անցակետերը փակ են

99
Իրանի իշխանությունները միակողմանի փակել են Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Տեղեկությունը հայտնում է թուրքական Cumhuriyet–ը։
Նշվում է, որ Իրանը Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակ կպահի 15 օր։
Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետ Դըրբազ Բույուքսուն նշել է, որ իրանական կողմի որոշումը՝ նոր տարուց 8 օր առաջ, հավանաբար կապված է Ամանորի տոնակատարությունների հետ։

«Հավանաբար Իրանը այս որոշմամբ ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել։ Հուսով եմ, որ այս որոշումը երկար չի տևի, և մեր սահմանները կբացվեն հնարավորինս շուտ»,- ասել է նա։