Իրանն արգելել է իր բեռնատարներին Հայաստանի տարածքից մուտք գործել Արցախ

685

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ասվում է այն մասին, որ Իրանը արգելել է իր բեռնատարներին Բերձորով (Լաչին), Հայաստանի տարածքից մուտք գործել Լեռնյին Ղարաբաղի տարածք։

Ըստ հրապարակման, Իրանի միջազգային փոխադրումների եւ ավտոճանապարհների տարանցման ու տրանսպորտային կազմակերպությունների վարչության տնօրեն Մոհամմադ Ջավադ Խեդայաթին նամակ է գրել միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիությանը, հղում տալով ԱԳՆ հոկտեմբերի 9-՝ի ճանապարհների մասին դիրեկտիվին, որով արձանագրել է, որ արգելվում է իրանական բեռնատարների մուտքը ԼՂ Հայաստանի տարածքով, Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ ԼՂ հետ ցանկացած առեւտրային համաձայնագրի կնքում եւ ապրանքաուղեկցող փաստաթղթի տրամադրում տրանսպորտային ընկերությունների կողմից։