Իրանն ապացույցներ ունի, որ ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան

90
Սաիդ Խատիբզադե

Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան, փոխանցում է IPF-ը։

«Իրանը նույնիսկ ստացել է աուդիոֆայլեր, եւ դրանք պահում է հետախուզության վերահսկողության ներքո»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

Խաթիբզադեի խոսքով՝ ադրբեջանական կողմին ասել են, որ սա անընդունելի է, եւ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են հաշվի առնել այդ մտահոգությունները։

«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի եւ բազմակողմանի, եւ երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են,-պարզաբանել է նա՝ հավելելով,- Տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ լուրեր եւ փորձում ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների  վրա»։

«Կովկասում իրադարձությունների ընթացքում մենք շեշտեցինք, որ հարեւան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն։ Համապատասխանաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքների վերականգնումը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու լավագույն միջոցը չէ, եւ մենք շեշտեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը օգնեցին առաջ մղել դիվանագիտական ​​բանակցությունները պատերազմող երկրների միջեւ՝ նկատի ունենալով 2020-ի 44-օրյա պատերազմը: