Իրանից կրկին խոսել են պատմական սահմանների պահպանման մասին

46

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Երևանի հարաբերություններում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին:

Նրա խոսքով, ի թիվս Իրանի հարևանությամբ եղած տարբեր տարածաշրջանների, հատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը:

«Այս առումով, մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) հետ կապված, մենք ավելի զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին:

Նա հավելել է, որ «երկրների միջեւ խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը համընդհանուր ճանաչված պատմական սահմանների պահպանումն է»:

«Հարևան որևէ երկրի կողմից սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և տեղային պատերազմի հրահրում, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների առկայությունն է, օրինակ, ԱՄՆ-ն և Իսրայելը, հրադադարի հաստատման պատրվակով, կարող են իրավիճակն օգտագործել իրենց օգտին»,- ասել է Վելայաթին: