Իրանից դեպի Սև ծով ընթացող առևտրային ճանապարհի առաջին փորձնական բեռնափոխադրումը մեկնարկեց

860
Իրանից դեպի Սև ծով ընթացող առևտրային ճանապարհի առաջին փորձնական բեռնափոխադրումը մեկնարկեց։ Այս մասին հայտնում է «Փակագիծ» Վերլուծական Հարթակը։
Իրանի Ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության տարանցիկ գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ միջազգային տարանցման և փոխադրումների ոլորտում տարածաշրջանային սերտաճմանն ուղղված Իրանի ջանքերով և խորհրդակցությամբ շուտով փորձարկվելու է Իրանից դեպի Սև ծով նախագծի երեք երկրների՝ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի ճանապարհային ենթակառուցվածքները։
Ջավադ Հեդայաթին, անդրադառնալով վերջերս Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցին, հավելել է. «Իրանական պատվիրակությունը փորձելու է փորձնական անցում կատարել երեք երկրների բեռնափոխադրումների նավատորմի առկայությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանային կոնվերգենցիա ձևավորել՝ Իրանի ճանապարհները Կովկասի երկրների հետ կապելու և Սև ծովով Արևելյան Եվրոպա մուտք գործելու համար»։
Հեդայաթիի խոսքով՝ հաջորդիվ մտադիր են հեշտացնել երթևեկությունը և նվազեցնել ծախսերը՝ ճանապարհ հարթելով այս տարանցիկ ճանապարհի բարգավաճման համար․ «Բեռնատարները կբեռնվեն Իրանում, իսկ նպատակակետը կլինի Եվրոպան»։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հաջորդ նպատակը Իրանի տարածքով անցնող այս ենթակառուցվածքներով կապել Արևելյան և Հարավային Ասիայի երկրները, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ը, որպես տարանցման նոր տարբերակ, որը կլինի Սուեզի ավանդական ճանապարհի այլընտրանքը: