Իրանի զորքերը Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում լիարժեք մարտական պատրաստության մեջ են․ աղբյուր

267
Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի զորքերը Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում լիարժեք մարտական պատրաստության մեջ են։
Իրանական «Բասիջ» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Գեներալ Քիոմարս Հեյդարին այցելել է Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային գոտում տեղակայված ստորաբաժանումներ։
Նրա խոսքով՝ զորքերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության մեջ։