Իրանի ռազմական գործարանի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը․ The Wall Street Journal

20

The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան իր աղբյուրները, հայտնում է, որ Իրանի Սպահան քաղաքում գտնվող ռազմական գործարանի վրա հարձակման հետեւում Իսրայելն է կանգնած։

Հրատարակությանտվյալներով՝ սա Իսրայելի առաջին հարվածն է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս վերադարձել է իշխանության՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Թել Ավիվի եւ Վաշինգտոնի միջեւ՝ Թեհրանին հակազդելու նոր ուղիների շուրջ բանակցությունների ֆոնին։

Աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնին պատկանող օբյեկտի մոտ գտնվող զինամթերքի գործարանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ բալիստիկ հրթիռների վրա ենթադրյալ աշխատանքներ տանելու համար: