Իրանի փոխնախագահը դատարապարտվել է հոգևոր առաջնորդին վիրավորելու համար

26

Իրանի փոխնախագահ և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Իսա Քալանթարին դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեիի հասցեին վիրավորական հայտարարությունների համար:

Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ դատարանը որոշում է կայացրել նաև Քալանթարիին քաղաքականությունից երկու տարով հեռացնելու մասին:

Բացի այդ՝ փոխնախագահին հանձնարարվել է վճարել 4 միլիոն թուման տուգանք (մոտ 164 դոլար) հայտարարությունների համար, որոնք չեն արտացոլում իրականությունը և մոլորության մեջ են գցում հասարակությանը: