Իրանի նորանշանակ նախագահը շնորհավորել է Ալիևին Արցախի տարածքներն օկուպացնելու կապակցությամբ

605
Ինչպես հայտնում են են Բաքվում Իրանի դեսպանատանից, Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական ուղերձին ՝ նշելով.
 
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին «Ադրբեջանի տարածքների ազատագրման գործում հաջողության կապակցությամբ»։
 
Ռայիսին նշել է, որ երկու բարեկամ եղբայրական երկրների միջև հարաբերություններն արմատավորված են եղբայրական կապերով, երկու ժողովուրդների ընդհանուր պատմությամբ և մշակույթով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման համար:
 
Ըստ Իրանի նորանշանակ նախագահի՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում «Ադրբեջանի ինքնիշխանության հաստատման և երկու երկրների ընդհանուր սահմանների վերականգնման հունով արժե օգտագործել նոր հնարավորություններ` համատեղ ջանքերով բարձրացնելով համագործակցության մակարդակը և ամրապնդելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։